Բաժիններ՝

Օգոստոսի 10: Օրվա աստղագիտական

Բախվող գալակտիկաներ Ստեֆան Կվինտետում

Գալակտիկաների բախումը կարող է հանգեցնել մի շարք երևույթների, այդ թվում՝ գրավիտացիոն դաշտի աղավաղում, գազի խտացում (առաջացնելով աստղերի ձևավորման նոր փուլեր), ի վերջո, երկու գալակտիկաների միավորում:

ՆԱՍԱ-ի այս նկարը պատկերում է իրար բախվող NGC 7318 երկու գալակտիկաները, որոնք Ստեֆան Կվինտետի հինգ գալակտիկաներից են: Հավանական է, որ հաջորդ մի քանի միլիարդ տարիների ընթացքում տեղի կունենա գալակտիկաների վերջնական բախում, որի արդյունքում կմնա մեկ մեծ գալակտիկա և բազում ցրված աստղեր:

Ստեֆան Կվինտետը առաջին բացահայտված գալակտիկական խումբն է, որը գտնվում է մեզնից 300 միլիոն լուսատարի հետավորության վրա: Այն հնարավոր է դիտել միջին չափի աստղադիտակով Պեգաս համաստեղությունում:

Ամեն օր #NASA-ն ցուցադրում է հետաքրքրաշարժ տիեզերքի մի նկար՝ պրոֆեսիոնալ աստղագետի մեկնաբանությամբ:

Բոլոր նկարներն այստեղ՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս