Բաժիններ՝

«Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին». Ժիրինովսկու մամուլի ծառայության մեկնաբանությունը կուսակցության ղեկավարի սկանդալային հայտարարությանը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է ներկայացրել կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին արտահայտությունների վերաբերյալ, հայտնում է RUSARMINFO-ն:

«Ցանկանում ենք հայտարարել, որ Վ. Ժիրինովսկու խոսքերը բացարձակապես ճիշտ չեն ընկալվել և կտրված են համատեքստից:

«Թքած» բառը չի վերաբերել Հայաստանին կամ կամ ժողովրդին, այլ անմիջականորեն այդ կոնֆլիկտի հետ կապված իրավիճակին …

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ու Վլադիմիր Ժիրինովսկին 25 տարի հանդես են գալիս և աջակցում են Մոսկվայում հայ համայնքի և ընդհանուր առմամբ` Հայաստանի բոլոր նախաձեռնություններին: Այդ դիրքորոշումը չի փոխվել: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին բոլոր` պատմական, աշխարհաքաղաքական, ազգային, մշակութային բնույթի հարցերում»,- ասված է կուսակցության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կուսակցությունը խնդրել է տվյալ պահը համարել թյուրըմբռնում, ինչպես նաև հույս է հայտնել, որ «այդ թյուրիմացությունը թույլ չի տա մոռացնել այն ներդրումը, որ կուսակցությունն ունեցել է ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման հարցում»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե՝ «թքած Հայաստանի վրա ևս ….»:

Լրագրողը ցանկացել էր պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:

«Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Լրագրողի այն դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:
Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս