Moon Express-ը պլանավորում է Լուսին ուղարկվող արշավախմբերը հանդերձել 10 մլն դոլարից պակաս արժեքով

Միացյալ Նահանգների Moon Express մասնավոր ընկերությունը պլանավորում է Լուսին թռչող արշխավախմբերը հանդերձել 10 միլիոն դոլարից պակաս ինքնարժեքով: Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ֆիրմայի հիմնադիրներից մեկը եւ դրա վարչության նախագահ Նավին Ջայնը:

«Եթե շրջափոխենք Ջոն Քենեդիի (ԱՄՆ-ի 35-րդ նախագահի- խմբ.) խոսքը, մենք Լուսինն ենք ընտրում ոչ այն պատճառով, որ դա հեշտ է, այլ որովհետեւ դա շահավետ գործարարություն է: Լուսնի վրա կան 16 քվադրիլիոն դոլար արժողությամբ միներալներ: Ավելի վաղ այնտեղ թռիչքները միլիարդավոր դոլարներ էին նստում, իսկ այժմ դեպի Երկրի բնական մոլորակ մեր գիտարշավի արժեքը կլինի 10 միլիոն դոլարից պակաս»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ Moon Express-ն ստացել է 2017 թվականին Լուսին արշավախումբ ուղարկելու ԱՄՆ-ի կառավարության թույլտվությունը: «ԱՄՆ-ի կառավարությունն ընդունել է 2017 թվականին Երկրի ուղեծրի սահմաններից դուրս ճանապարհորդություն իրականցնելու եւ Լուսնի մակերեւույթ ապարատ իջեցնելու՝ հիրավի պատմական որոշումը»,- Reuters գործակալությանը հայտարարել է այդ ֆիրմայի հիմնադիրներից մեկը եւ դրա ղեկավար Բոբ Ռիչարդսը, ֆիրմա, որի կենտրոնակայանը գտնվում է Քանավերալի հրվանդանում (Ֆլորիդայի նահանգ):

«Ընկերության առաջին ապարատի պատրաստման եւ լուսնԷջքի ընդհանուր արժեքը կլինի 50 միլիոն դոլարից պակաս: Այս գումարը ներառում է բոլոր ծախսերը, այդ թվում՝ անհրաժեշտ ամեն ինչի մշակումը: Հետագայում մեկ թռիչքի գինը կլինի 10 միլիոն դոլարից պակաս»,- Ճշտել է Ջայնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս