Մատվիենկոն՝ Պուտինի և Էրդողանի հանդիպման մասին

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջող բանակցությունները, հանդիպմանը տնտեսական բլոկի նախարարների, ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունը խոսում է այն մասին, որ երկրները շահագրգռված են լիարժեք երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցում: lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նա վստահություն է հայտնել, որ երկու պետությունները, հիշելով աշնանը խփված ռուսական ինքնաթիռի հետ պատահած ողբերգության, այն դասերի մասին, որոնք քաղվել են դրանից, կկարողանան փուլ առ փուլ վերադառնալ հարաբերությունների ու վստահության բարձր մակարդակի:

Մատվիենկոյի խոսքով՝ անվտանգության տեանկյունից Մերձավոր Արեւելքում եւ Եվրոպայում տիրող իրադրությունը ցույց է տալիս, որ գոյություն չունի այլ տարբերակ, քան ջանքերի միավորումը:

«Կարծում եմ, որ ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունն ու փոխգործակցությունը կարող են կարեւոր ավանդ ներդնել ոչ միայն տարածաշրջանային հարցերի լուծման մեջ, այլեւ գլոբալ անվտանգության ապահովման շրջանակներում»,- ընդգծել է Ռոնւսաստանի Դաշնության խորհրդի խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս