Բաժիններ՝

Թուրքիայում զինվորական մեքենա է պայթեցվել, կան զոհեր

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում նվազագույնը 5 թուրք զինծառայող է սպանվել, ևս 8-ն ստացել է վնասվածքներ «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրին:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ուլուդելե շրջանում: Զինյալները պայթուցիկ սարքը գործի են դրել, երբ մոտակայքով անցել է թուրք զինվորականների տեղափոխող ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս