Բաժիններ՝

Մոսկվայի և Անկարայի մերձեցումը խափանում է ԵՄ-ի` ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու պլանները. The Wall Street Journal

Եվրամիության` ռուսական բնական գազի մատակարարումներից կախվածությունը ադրբեջանական գազի միջոցով նվազեցնելու պլանները լուրջ սպառնալիքի տակ են հայտնվել Անկարայի և Մոսկվայի մերձեցման լույսի ներքո: Նման կարծիք է պարունակվում The Wall Street Journal-ում այսօր լույս տեսած հոդվածում:

«Ռուսաստանն ու Թուրքիան մտադրություն են հայտնել վերսկսել աշխատանքը միմյանց կապող գազատարի վրա, ինչը կարող է զրոյացնել Եվրամիության ջանքերը` Ադրբեջանից կատարվող մատակարարումների հաշվին նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիցներից»,- նշում է պարբերականը:

Թերթը նաև գրում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը «հասկացրել են, որ «Թուրքական հոսք» կոչվող գազատարի շինարարության հնարավորությունը դարձյալ առկա է»:

«Դա հարված կլինի Ադրբեջանի համար: Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, թե կցանկանար իր երկիրը վերածել գազի խոշորագույն արտահանողի»,- նշվում է հոդվածում:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ «Ադրբեջանի և ԵՄ պաշտոնատար անձինք խոսում էին «Հարավային գազային միջանցքի» զարգացման առավելությունների մասին»:
Այդ խողովակատարը նախատեսված է Ադրբեջանից գազը Թուրքիայի և Հունաստանի տարածքով Իտալիա տեղափոխելու համար:

Ինչպես ասվում է, «Հարավային գազային միջանցքի» շինարարությունը արդեն ընթացքի մեջ է և սպասվում է, որ Եվրապա բնական գազի առաջին մատակարարումները տեղի կունենան արդեն 2019թ. վերջին:

Դրա հետ միասին, պարբերականը նշում է, որ «Թուրքական հոսքի» վրա աշխատանքների վերսկսման լույսի ներքո, որը պետք է արդեն գործի 2019թ., «հնարավոր է, որ իմաստ չի ունենա, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, ավելացնել «Հարավային գազային միջանցքի» թողունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս