Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է անում Հալեպում մարդասիրական դադար հայտարարել

ՄԱԿ-ը կոչ է անում Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական դադար հայտարարել` քաղաքի էլեկտրալարերն ու ջրամատակարարման ցանցը վերականգնելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին ասվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Յաղուբ էլ Հիլոյի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Գնահատականների համաձայն` 250-275 հազար մարդ է արևելյան Հալեպում հայտնվել ծուղակում հուլիսից ի վեր Կոստելլո ճանապարհի փակումից հետո, որը այդ շրջանի վերջին ճանապարհն է:

Օգոստոսի 6-ից Խանասար ճանապարհը նույնպես փակվել է, ինչի հետևանքով ավելի քան 2 միլիոն մարդ է հայտնվել ծուղակում»,- ասվում է հայտարարության մեջ:

Էլ Հիլոյի խոսքով` Հալեպի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները վերջին շաբաթներին լրջորեն վնասել են էլեկտրալարերն ու քաղաքի ջրամատակարարման ցանցը:

Դրանք շտապ չսարքելու դեպքում հետևանքները քաղաքացիական բնակչության համար կարող են շատ լուրջ լինել:

«ՄԱԿ-ը պատրաստ է օգնել Հալեպի քաղաքացիական բնակչությանը: Նվազագույնը, որ ՄԱԿ-ը պահանջում է, ռազմական գործողությունների դադարեցումն է կամ 48 ժամով մարդասիրական դադարի հայտարարումը` օգնելու Հալեպի միլիոնավոր կարիքավոր մարդկանց»,- ասվում է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս