«Թուրքիան և Ռուսաստանը այլընտրանք չեն ստեղծի ՆԱՏՕ-ին». Շտայնմայեր
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին այլընտրանք միության ստեղծումը, գրում է գերմանական Bild պարբերականը:
«Լավ է, որ այն բանից հետո, երբ թուրքական կործանիչն անցած տարում խոցեց ռուսական ռմբակոծիչը, դարձյալ մերձեցում է նկատվում: Սակայն, միևնույն ժամանակ, չեմ կարծում, թե երկու երկրների միջև հարաբերությունները կդառնան այնքան մտերիմ, որ Ռուսաստանն ու Թուրքիան կստեղծեն ՆԱՏՕ-ի գործընկերությանն այլընտրանք»,- ասել է նա:
Շտայնմայերը նաև ընդգծել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և այդպիսին շարունակում է մնալ: