Բաժիններ՝

Դեբեդ գյուղի բնակիչները դամբարան են գտել

asparez.am. Լոռու մարզի Դեբեդ համայնքի բնակիչ Վազգեն Պետրոսյանն ընկերների հետ խոտհունձից վերադառնալիս` արոտավայրի ճամփեզրին՝ «Խաչի գյուղ» կոչվող տեղամասում, տարօրինակ իրեր է նկատել. «Սելավաջրերը էդ ճանապարհը քանդել էին: Ժամը 6-ի կողմերն էր, եկանք, որ տեսնենք էդ ճանապարհով կարանք իջնենք տուն, թե՞ չէ, էդա տեսանք: Մարդու կմախք կա, ոսկորներ, կուժ, ուլունքներ, պղնձից թեւնոցներ… ըտենց բաներ ենք գտել: Տպավորություն կա, որ դա գերեզման է», -ասում է Վազգենը:

Գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող նշված տարածքը գյուղացիների մշտական շահագործման ճանապարհն է: Սակայն 41-ամյա Վազգենը նշում է, որ այս տարիների ընթացքում առաջին անգամ են նման իրեր հայտնաբերել:

-Մի 4 հատ կուժ կար, վերցրեցինք, որ շատ չվնասվեն, մեկը ջարդված է, բայց կտորներն էլ է մոտներս: Բայց էդ տարածքում էլ պատերի մեջ կան էլի կտորներ, կմախք կա, ահագին բաներ կան: Էդտեղ քարեր էլ կան, մենք ասեցինք, էդ վրայի հողը մաքրենք, տեսնենք, կնկատե՞նք գրած բաներ կարող է լինեն, հասկանանք` ի՞նչ է, էդ էլ ոչ մի բան չկար:
Մինչ հնագետներին ու մասնագետներին տեղյակ կպահեն այս մասին, Վազգենն ու ընկերները նշված տարածքը հնարավորինս պահպանելու համար փակել են ծառի ճյուղերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս