Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը պատրաստ է մասնակցել Թրամփի հետ բոլոր բանավեճերին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ կայանալիք բոլոր երեք նախընտրական բանավեճերին, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ Թրամփը բողոքել էր, որ 3 բանավեճերից 2-ը համընկնում են ժամանակով ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի խաղերի հետ, ինչը կարող է նվազեցնել բանավեճերի դիտման հնարավորությունը:

Նախօրեին ԱՄՆ Հանրապետական կուսակցության` անվտանգության հարցերով 50 փորձագետ բաց նամակ էր ստորագրել, որտեղ ընդգծվում էր, որ Թրամփը կարող է դառնալ «ամենախենթ» նախագահը երկրի պատմության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս