Տիգրան Մանսուրյանը գնացել է «Սասնա ծռերի» անդամ Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման
Ինչպես արդեն հայտնել էինք, «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը: Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Հատուկ Քննչական Կոմիտեից Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունը ստացվել է:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ, այժմ նրանք միասին ուղեվորվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հանդիպման:
Հելսինկյան ասոցիացիա