Բաժիններ՝

Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար, հայտնում է RIA Novosti գործակալությունը:

«Կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- հայտարարել է Ալիևը:
Նա հիշեցրել է, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը նվիրված է եղել այդ խնդրին: «Ես շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այդ գործընթացում Ձեր անձնական ակտիվ մասնակցության համար»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով` Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաճախակի հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ հարաբերություններին, «որոնք արդեն վաղուց դուրս են եկել ռազմավարական համագործակցության մակարդակ և ընդգրկում են բոլոր ոլորտները»:

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, ամրապնդվում են երկկողմ կապերը»,- ասել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031