Իրանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը SOCAR-ի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/Socar.jpg)
Իրանական կողմն անհրաժեշտ է համարում ընդլայնել էներգետիկ համագործակցությունն ադրբեջանական նավթային պետական ընկերության` SOCAR-ի հետ, ասել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին ասվում է նավթային ընկերության հաղորդագրության մեջ:
SOCAR-ի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններն արագ ու հաջող են զարգանում, ինչն ավելի է արագացել այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահի` Իրան կատարած պաշտոնական այցից հետո:
Զանգանեն, իր հերթին, ասել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների հետ կապերի ընդլայնմանը, այդ թվում` Ադրբեջանի հետ, ինչի շրջանակում անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական հարաբերությունները, մասնավորապես էներգահամագործակցության սլորտում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: