Մեկնարկել է Պուտինի այցն Ադրբեջան
Ադրբեջանի APA գործակալության հաղորդագրության համաձայն` մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու:
Trend գործակալության հաղորդմամբ` Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, բարձրաստիճան այլ անձինք:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ապա` Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:
Հանդիպումներից անմիջապես հետո կկայանա երեք երկրների նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովը:
Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի հռչակագիր:



