Sinquefield Cup-2016, 3-րդ տուր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի 3-րդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պետեր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Դին Լիժենը և Վիշի Անանդը:
Sinquefield Cup-2016
3-րդ տուր
Սվիդլեր – Կարուանա 0.5:0.5
Սո – Արոնյան 0.5:0.5
Տոպալով – Վաշիե-Լագրավ 0.5:0.5
Գիրի – Դին Լիժեն 0.5:0.5
Անանդ – Նակամուրա 0.5:0.5
Մրցաշարային դրություն
Սո, Տոպալով, Անանդ, Արոնյան – 2
Կարուանա, Դին Լիժեն, Նակամուրա – 1.5
Գիրի, Վաշիե-Լագրավ – 1
Սվիդլեր – 0,5
Պատրաստեց Անի Գաբուզյանը



