Ռիո-2016. Մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/1178.jpg)
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում մեկնարկել են կին մարմնամարզիկները:
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի կին ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքեց 53.748 միավոր և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Հուրի Գեբեշյանի անունով կանվանվի նոր տարր, որը նա կատարեց զուգափայտերի վարժության ժամանակ: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա