«Վրացական երազանքը» ներկայացրել է Սամցխե-Ջավախեթիում մեծամասնական ընտրակարգով հանդես եկող պատգամավորության թեկնածուներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/vrastan.jpg)
«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Սամցխե-Ջավախեթիում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ախալցխայում և Ադիգենում «Վրացական երազանք» թեկնածու է լինելու Ախալցխայի քաղաքապետ Գեորգի Քոփաձեն:
Ախալքալաքում և Նինոծմինդայում «Վրացական երազանքի» պատգամավորը Էնզել Մկոյանն է, ով Վրաստանի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր է:
Ախալցխայում կայացած միջոցառման ժամանակ մեծամասնական ընտրակարգով հանդես եկող թեկնածուներին ներկայացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: