ԱՄՆ Ռազմածովային ուժերի նախարարը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի «թիվ մեկ սպառնալիքը»
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/30D3FAD2-ED1D-45AC-980E-E8B9DEC49F6A_cx17_cy1_cw71_w987_r1_s_r1.jpg)
ՌԴ ռազմածովային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ-ի «թիվ մեկ սպառնալիքը»:
Պատասխանելով FoxNews հեռուստաալիքի լրագրողի հարցին, թե Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար որ երկիրն է ներկայացնում գլխավոր սպառնալիք, ամերիկացի նախարարն ասել է, որ իր կարծիքով, Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ի համար ներկայացնել «էքզիստենցյալ սպառնալիք»:
Նա Մոսկվային «մասնակի պատասխանատու» է անվանել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների և կրակի դադարեցման ռեժիմի խախտման համար:
Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Կերտիս Սկապարոտտին մայիսին պաշտոնն ստանձնելիս հայտարարել էր, որ շարունակելու է այդ պաշտոնում իր նախորդի` Ֆիլիպ Բրիդլավի գիծը:
Ավելի վաղ գեներալ Բրիդլավը, ելույթ ունենալով Վաշինգտոնում ԱՄՆ Սենատի լսումներին, կարծիք էր հայտնել, թե իր գործողություններով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է քանդել Արևմուտքը, ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն: