Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների առաջին եռակողմ գագաթաժողովը
Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը, Հասան Ռոուհանին և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` մասնակցելու առաջին եռակողմ գագաթաժողովին:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, մասնավորապես կողմերը կարծիքներ են փոխանակելու Սիրիայի, Աֆղանստանի ճգնաժամերի վերաբերյալ, քննարկվելու են ահաբեկչության և թմրամիջոցների անօրինական շրջանառության հարցեր, նախանշվելու են տնտեսական համագործակցության խորացման ուղիները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը Ալիևնն էր, ով այդ մասին առաջարկել էր Պուտինի հետ փետրվարին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ դա «Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին եռակողմ հանդիպումն է, և նման հանդիպման կարիքը միանգամայն ակնհայտ է»:
Նրա խոսքով` երեք պետություններն էլ բախվում են «նմանատիպ խնդիրների» տնտեսության, անվտանգության և ահաբեկչությանը հակազդելու ոլորտներում:
Գագաթաժողովի արդյունքներով ընդունվելու է հռչակագիր: