Բաժիններ՝

Բրիտանիան Բելգիային է նվիրել հոգեկան հիվանդ մարդկանց 3 հազար գլխուղեղ

Բելգիան Մեծ Բրիտանիայից ստացել է 1950-ականներից հավաքված 3 հազար մարդու գլխուղեղներ, հայտնում է RTL-ն:

Եզակի հավաքածուից ցանկանում էր ազատվել Լոնդոնյան հիվանդանոցներից մեկը: Հավաքածուն ընդունել են Անտվերպենի մոտակայքում գտնվող կլինիկներից մեկի գիտնականները:

«Այդ հավաքածուի եզակիությունը այն է, որ 1950-ականների սկզբին բազմաթիվ մարդիկ չէին անցնում հոգեբուժական բուժում, քանի որ այդ ժամանակ անհրաժեշտ դեղամիջոցներ չկային»,- ասել է հոգեբույժ Մանուել Մորենսը:

ԶԼՄ-ները նշում են, որ դա Եվրոպայում ամենախոշոր նմանատիպ հավաքածուն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս