ԱՄՆ-ն Գյուլենի արտահանձնման խնդրով պատվիրակություն կուղարկի Թուրքիա

Միացյալ Նահանգները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու խնդրով նոր առաջարկություն է արել: Ինչպես հաղորդում է  «Անադոլու» գործակալությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը նամակ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարությանը:

Նամակում ԱՄՆ-ից առաջարկել են Գյուլենի արտահանձնման խնդրի հետ կապված Թուրքիայի արդարադատության նախարարությունից պատվիրակություն ուղարկել ԱՄՆ կամ համանման պատվիրակություն ԱՄՆ-ից ուղարկել Թուրքիա:

Թուրքիայի արդարադատության նախարարությունում նամակի առնչությամբ քննարկում են անցկացրել: Քննարկման արդյունքներով պաշտոնական Անկարայից դիմել են ԱՄՆ-ին`առաջարկելով, որ նախ ԱՄՆ պատվիրակությունը գա Թուրքիա, ինչից հետո թուրքական պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ:

Թուրքական կողմի առաջարկն ընդունած ԱՄՆ արդարդատության նախարարությունից հայտնել են, որ ամերիկյան պատվիրակությունն առաջիկա շաբաթում կժամանի Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս