Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականներին հարելու մեղադրանքով Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի կին քաղաքացի, ով մեղադրվում է չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած շարժմանը հարելու մեջ: Այս մասին տեղեկացրել է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը:

Գերմանացու տանը հայտնաբերել են գրքեր, որոնք թուրքական հետաքննող մարմինները կասկածելի են համարել: Այլ մանրամասներ կնոջից չեն հաղորդվել: Պարբերականի տվյալներով` Գերմանիայի դեսպանությունը քանի օր է` փորձում է կապվել քաղաքացու հետ, սակայն դիվանագետներին դեռևս չի հաջողվել հանդիպել նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս