Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նրա խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, սակայն նա տեղափոխվել էր հիվանդանոց, ձերբակալման արձանագրություն չէր կազմվել, սակայն նրա պաշտպանները նշում էին, որ նա մշտական ոստիկանական հսկողության ներքո է։
Եղիշե Պետրոսյանը կասկածվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։