Բաժիններ՝

«Վստահ եմ՝ առողջական խնդիրները լուծելուց հետո պարոն Կոստանյանի կարողությունները կրկին կօգտագործվեն պետական խնդիրները լուծելու նպատակով». Վլադիմիր Հակոբյան

«Որքանով ես եմ տեղեկացված, ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառն առողջական խնդիրներն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականին:

Վլադիմիր Հակոբյանն ասաց, որ, որքանով իրեն է հայտնի, ՀՀ գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով: «Վստահ եմ, որ առողջական խնդիրները լուծելուց հետո պարոն Կոստանյանի կարողությունները կրկին կօգտագործվեն պետական խնդիրները լուծելու նպատակով»,- ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ պատճառների մասին կտեղեկացնեն առաջիկայում: Սակայն մամուլում արդեն ակտիվորեն քննարկվում են նրա առողջական խնդիրները՝ որպես հրաժարականի պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս