«Եթե ունենանք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին և Վանաձորը». Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ այս փուլից սկսած Դուք սկսեք առաջնորդել՝ հաշվի առնելով, որ այս 15 օրերի ընթացքում մենք Ձեզ գրեթե չտեսանք հարթակում, թեև վերջին ընտրություններին քաղաքացիների մի ստվար զանգվածը հենց Ձեզ էր ձայն տվել:

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Ր. Հովհաննիսյանը նախ՝ ասաց, որ կարծում է՝ առաջին հերթին՝ ոգեղեն, հայկական մայդան ստեղծող քաղաքացիների պակասը կա. «Նախագահական ընտրությունները եկան և անցան, ով հետևել է ինձ, գիտի, որ այդ պայքարն իմ մասին չէր, «Ժառանգությունը» ներկա է եղել՝ և՛ Դավիթով, և՛ Հովսեփով, և՛ Արմենով: Ինչպես միշտ՝ «Ժառանգությունը» ժողովրդի կողքին էր: Մենք պետք չունեինք պարզելու դրոշը և ասելու, որ մենք ներկա էինք, ես ներկա էի, Արմենուհին և Կարինը՝ ևս: Մենք պետք չունեինք ո՛չ գովազդ, ո՛չ շոու անել, ո՛չ էլ մրցակցել մյուսների հետ: Հիմա խնդիր է՝ ինչպե՞ս անել, որ կուսակցությունները, ոչ կառավարական հատվածը մեկը մյուսին ձեռք մեկնեն և այդ ուժը ստեղծեն, որովհետև լիդերը մեկը չի լինելու: Եթե ունենանք ստեղծարար մոտեցումներ, ոչ թե կուսակցական, կվերցնենք Գյումրին և Վանաձորը: Ես ինձ համարում եմ արդեն ավագ դարձող սերնդի ներկայացուցիչ, և «Ժառանգությունը» միշտ հպարտացել է իր սերնդափոխությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս