Դատարանը կալանավորել է «Միայնակ գայլին»

Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որշում է կայացրել 2 ամսով կալանավորել ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանին: Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպաններից Արա Ղարագյոզյանը: Դատարանի այս որոշումը բողոքարկվի Վերաքննիչ դատարան:

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ միջնորդությունը բավական երկար քննարկվել է, ներկայացվել են փաստարկներ, որ միջնորդությունն անհիմն է և պետք է մերժվի:

«Հակառակ դեպքում մենք գտանք նաև, որ այստեղ տեսնում ենք քաղաքական հետապնդման տարրեր, քաղաքական որոշումների ընդունում: Ես նույնիսկ հայտարարեցի, որ եթե դատարան մուտք է եղել 20-ից ավելի միջնորդություն, և եթե բոլոր դեպքերում դատարանը որոշի, որ որևէ մեկի հետ կապված չկա հիմք, որ նա կարող է չխուսափել քննությունից և չխոչընդոտել քննությանը, ուստի մենք արդեն գործ ունենք քաղաքական հետապնդման և քաղաքական որոշումների ընդունման հետ: Արայիկ Խանդոյանի հետ կապված պետք է նշեմ` նա 5 երեխա ունի, արցախյան պատերազմի մասնակից է, երկրորդ խմբի հաշմանդամ է, և դա հանրահայտ փաստ է, լրացուցիչ ապացուցման կարիք չունի»,- ասաց պաշտպանը:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Արայիկ Խանդոյաննը մեղադրանքը չի ընդունել։ Երեկ դատարանում միջնորդության քննության ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտարարել է` վերցրել եմ ավել-սավոկը և մաքրել եմ աղբը:

Տեսանյութեր

Լրահոս