Լիսկայի 10 միլիոնը. «ՀԺ»

Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։

Մարզպետարանը միայն հեռախոսազրույցների վրա ծախսելու է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլն 115 հազար դրամ, այն դեպքում, երբ հնարավոր է բջջային կապի տարբեր օպերատորների կապից մեկ-երկուական հեռախոսահամարներով այդ հարցը շատ ավելի էժան գնով լուծել։

Նշենք նաև, որ փոստային ծառայության համար էլ նախատեսված 1240 հազար դրամ։ Այսինքն, միայն կապի միջոցների վրա Սյունիքի մարզպետարանը նախատեսում է ծախսել մոտ 10 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետն է ճոխություններ սիրող Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան:

Կարդացեք «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս