Հռոմի պապը հատուկ հանձնաժողով է ստեղծում կանանց սարկավագներ ձեռնադրվելու հարցը քննելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը պետք է որոշի՝ կանայք կարող են արդյոք դառնալ կաթոլիկ եկեղեցու սարկավագներ, տեղեկացնում BBC-ն:

Հանձնաժողովը, որում ընդգրկվել են յոթ տղամարդ ու վեց կին, մտադիր է ուսումնասիրել կանանց դերը կաթոլիկ եկեղեցու ստեղծման գործում՝ սկսած նրա գոյության առաջին տարիներից:

Կանանց ներգրավման կողմնակիցները հայտարարում են, որ այդ քայլը կընդլայնի կանանց ներկայացուցչությունն ու ազդեցությունը կաթոլիկ եկեղեցում, որն այսօրվա դրությամբ աննշան է:

Մայիսին Ֆրանցիսկոս պապը կանանց վանական միաբանությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հայտարարել էր, որ ինքը պատրաստ է հատուկ հանձնախումբ ստեղծել, քանի որ «եկեղեցու համար օգտակար կլիներ պարզել այդ հարցը»:
Կաթոլիկ եկեղեցում սարկավագները կարող են քարոզներ կարդալ, դասավանդել, ինչպես նաեւ մասնակցել առանձին ծիսակատարությունների, օրինակ՝ հուղարկավորությունների կամ պսակադրությունների:

Ներկայում կաթոլիկ բոլոր սարկավագները տղամարդիկ են: Ի տարբերություն քահանաների՝ նրանց թույլատրվում է ամուսնանալ եւ ընտանիք կազմել:

Տեսանյութեր

Լրահոս