Բաժիններ՝

Բրազիլիայում ուժեղացվել են Օլիմպիադայի հետ կապված անվտանգության միջոցառումները

Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշում են ընդունել մեկ երրորդով ավելացնել ռազմական ոստիկանության այն աշխատակիցների թիվը, որոնք ապահովելու են անվտանգությունը Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում, տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:

Այսպիսով, ոստիկանության զորակազմի թվաքանակը Օլիմպիադայում կկազմի մոտավորապես 14 հազար: Ուժեղացված միջոցառումները կվերաբերեն նախեւառաջ Օլիմպիական զբոսայգուն, Օլիմպիական ավանին եւ մրցասպարեզներին:
Ընդհանուր առմամբ Ռիո դե Ժանեյրոյում Խաղերի անվտանգությունն ապահովելու է 85 հազար մարդ: Նահանգի ոստիկանությունից բացի, գործի կդրվեն ցամաքային ուժեր, ռազմածովային ուժեր եւ ոստիկաններ՝ մյուս նահանգներից:
2016 թվականին ամառային Օլիմպիական խաղերը Ռիոյում անցկացվելու են օգոստոսի 5-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս