Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին մահացել է

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին այսօր մահացել է։ Այս մասին 168.am-ին հայտնեցին Ճառագայթաբանության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնից։ Ավելի վաղ կենտրոնից հայտնել էին, որ տղամարդու վերին շնչուղիների՝ 20, և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 58-ամյա Քաջիկ Գրիգորյանի մահը վրա է հասել տարբեր աստիճանի այրվածքներից:

Տեսանյութեր

Լրահոս