«Միայնակ գայլին» մեղադրանք է առաջադրվել

Ազատամարտիկ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով՝ պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Արայիկ Խանդոյաննը մեղադրանքը չի ընդունել։

Ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը։

Տեսանյութեր

Լրահոս