Ուկրաինան Իրանին առաջարկել է իր տարածքով նավթ տարանցել Եվրոպա
Իրանը կուսումնասիրի Ուկրաինայի առաջարկը` ուկրաինական նավթատար համակարգով իրանական նավթը տարանցել Սլովակիա և Չեխիա: Այս մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն Ուկրաինայի էներգետիկայի ու ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկի հետ Թեհրանում օգոստոսի 1-ին կայացած բանակցությունների արդյունքով:
Համաձայն Իրանի նավթի նախարարության հաղորդագրության` Թեհրանը նաև պատրաստ է համագործակցություն սկսել անﬕջականորեն Ուկրաինային նավթի մատակարարման վերաբերյալ, չնայած այն բանին, որ ուկրաինական նավթավերամշակման հզորությունները փոքր են, և երկիրը նավթամթերք է ներմուծում:
Իրանական IRNA և Shana մեդիաները հավելում են, որ Կիևն առաջարկում է Թեհրանին դիտարկել նաև իրանական գազի տարանցումը ուկրաինական տարածքով:
Բացի այդ, Զանգանեն նշել է, որ Ուկրաինան գրավիչ երկիր է իր զարգացած էներգամեքենաշինական ոլորտով:
Ներկայում կողմերը աշխատում են տուրբինների և գազային կոմպրեսորների ոլորտում կոոպերացիայի ստեղծման վրա:
Ուկրաինական պատվիրակությունը, Նասալիկի գլխավորությամբ, հուլիսի 31-ից ﬕնչև օգոստոսի 2- ն աշխատանքային այցով գտնվում է Իրանում: