Բաժիններ՝

Սավչենկոն հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ հացադուլ է հայտարարում և պահանջում ազատել Ռուսաստանի և Դոնբասի տարածքում պահվող ուկրաինացի պատանդներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես բազմաթիվ մեթոդներ եմ փորձել նրանց համար պայքարելիս, ինչպես ինձ համար պայքարում էր աշխարհը: Հիմա ես նրանց համար կպայքարեմ այնպես, ինչպես ինձ համար էի պայքարում»,- ասել է Սավչենկոն Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով` ինքը մտադիր է բողոքել` ի պատասխան «ողջ աշխարհի իշխանությունների անգործությանը» և հացադուլը շարունակվելու է «մինչև դրական արդյունքի հասնելը»:
«Ես առաջարկել են նախագահին (Պյոտր Պորոշենկո) իրական գործողությունների դիմել պատանդներին ազատ արձակելու համար: Հարկավոր է մարդկանց առաջինն ազատել»,- հայտարարել է Սավչենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս