Ռուսաստանը Ղազախստանին կմատակարարի 170 զենիթային հրթիռներ` С-300 համակարգերով
Ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակում Ռուսաստանը Ղազախստանին է փոխանցել 5 զենիթա-հրթիռային С-300 համակարգեր և կավարտի ավելի քան 170 զենիթային հրթիռների մատակարարման ներպետական գործընթացը երկու երկրների պաշտպանության նախարարներ Իմանգալի Տասմագամբետովի ու Սերգեյ Շոյգուի` Աստանայում կայացած բանակցությունների արդյունքով, հայտնում է Trend-ը:
Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հարցերի լայն շրջանակ, արձանագրել են երկկողմ ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության դրական դինամիկան:
Քննարկվել է նաև ՀԱՊԿ շրջանակում միջպետական համաձայնագրի կնքման հարցը, որը թույլ կտա դյուրացնել ռազմական փոխադրումների և ռազմական նշանակության արտադրանքի տարանցումը անդամ երկրների միջև: