Google-ը պոտենցիալ ջիհադականներին կհարկադրի հակաահաբեկչական մուլտեր դիտել
Alphabet Inc. ընկերությունը, որին պատկանում է Google-ը, Facebook-ի եւ Twitter-ի հետ համատեղ գործարկել է նախագիծ, որն ուղղված է ծայրահեղականության քարոզչության դեմ: Փորձի շրջանակներում այն օգտատերերին, որոնք իրենց գրառումներում կամ որոնողական հարցումներում կհիշատակեն «շարիաթ» եւ «մոջահեդ» բառերը, ցույց կտան հատուկ անիմացված տեսահոլովակները ջիհադականության քննադատությամբ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը:
Ընդամենն ստեղծվել է մի քանի նման տեսագրություն: Տեսահոլովակները կհայտնվեն Facebook-ի նորությունների ժապավենում: Ինտերնետ-հսկաները մտադիր են պարզել, թե հատկապես որ տեսահոլովակն ավելի արդյունավետ կլինի արմատականության քարոզչության դեմ պայքարում: Դա կորոշվի դիտումների թվով եւ մեկնաբանությունների բնույթով: Դրանից հետո հաղթող տեսահոլովակը կսկսեն ավելի ակտիվորեն տարածել սոցցանցում: