Բաժիններ՝

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 6-ին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին մնացել է ընդամենը 4 օր ժամանակ: 2016-2017 մրցաշրջանի առաջին հանդիպումը Գյումրիի «Շիրակ&raq uo;-ի և Երևանի «Փյունիկ»-ի մրցավեճն է: Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 6-ին ժամը 17:30-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Նույն օրը արդեն ժամը 18:00-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի գավաթակիր Երևանի «Բանանց»-ը և «Արարատ»-ը: 1-ին տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 7-ին. Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ուժերը կչափի Կապանի «Գանձասար-Կապան»-ի հետ: Խաղի մեկնարկը կտրվի 18:00-ին:

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոնը Երևանի «Ալաշկերտ»-ն է: Ակումբը «Չեմպիոնների լիգա»-ի խաղարկության որակավորման մրցաշարի 1-ին փուլում հաղթահարելով անդորրական «Սանտա Կոլոմա»-ի արգելքը՝ 2-րդ տուրում ճանապարհը զիջեց ավելի փորձառու Թբիլիսիի «Դինամո»-ին: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող արծաթե մեդալակիրը Գյումրիի «Շիրակ»-ն է: Գյումրեցիները «Եվրոպա լիգա»-ի 1-ին փուլում հիանալի խաղով անցան վրացական «Դիլա»-ին, սակայն հետագայում Տրնավայի «Սպարտա կ»-ի հետ ունենալով խաղային առավելություն՝ 2 խաղի արդյունքում թողեցին պայքարը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գործող բրոնզե մեդալակիրը «Փյունիկ»-ն է, որն «Եվրոպա լիգա»-ի որակավորման մրցաշարի 1-ին փուլում անփառունակ ելույթ ունեցավ ՝ 2 խաղի արդյունքում պարտվելով Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա»-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս