«Պավլիկ, ոստիկանապետը հարցնում է՝ ինչո՞ւ է ապարանցին «լևի» գնալիս՝ հետը «գայիչնիկ» տանում». Վ. Բալասանյանը փորձել է թուլացնել կողմերի միջև եղած լարվածությունը
«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ բանակցությունների առաջին փուլում Վիտալի Բալասանյանը նույնիսկ հումորներ է արել տղաների ու իրավապահների հետ՝ եղած լարվածությունը թուլացնելու համար. «Երբ ներսում տղաները հավաքված են եղել ու վիճակը մի քիչ լարված է եղել, Վիտալի Բալասանյանը Պավլիկին ասել է.
«Ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, մի հանելուկ է ասել, որի պատասխանը եթե ասես, խոստացել է գրոհ չանել, երկու ամիս հաց ու ջրով ապահովել»:
Պավլիկն ասել է՝ այդ ինչ հանելուկ պետք է լինի, որի պատասխանը չիմանամ: Վիտալի Բալասանյանն ասել է. «Պավլիկ, պարոն ոստիկանապետը հարցնում է՝ ինչո՞ւ է ապարանցին «լևի» գնալիս՝ հետը «գայիչնիկ» տանում»: Պավլիկը խառնվել է իրար՝ դա ի՞նչ հարց է, բան: Տղաներին են դիմել, ոչ ոք պատասխանը չի իմացել: Վիճակը բավականին լիցքաթափվել է: Ուզում եմ ասել՝ այնտեղ նաև հումոր է եղել»:
Սակայն հանելուկի մասն այսքանով չի ավարտվել: Իսագուլյանի խոսքով՝ երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ՊՊԾ գնդի տարածքից ու գնացել ոստիկանապետի մոտ, նա նույն հանելուկը Պավլիկ Մանուկյանի անունից Վլադիմիր Գասպարյանին է հարցրել՝ նշելով, որ պատասխանի դեպքում տղաները խոստացել են վայր դնել զենքերը: Իսագուլյանը նշեց, որ հանելուկի պատասխանը մինչև այժմ ոչ ոք չգիտի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում