Թուրքիայի կառավարությունը կվերանվանի քրդաբնակ նահանգները
Թուրքիայի հարավարևելյան երկու` գերազանցապես քրդաբնակ նահանգները կվերանվանվեն: Հաքքարի նահանգը կկոչվի Չոլեմերիկ, իսկ Շըրնաք նահանգը` Նուխ:
Հաքքարի նահանգի բնակչությունը կազմում է 276 հազար մարդ, Շըրնաքում բնակվում է 457 հազար մարդ:
Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նահանգների վերանվանման գործընթացը պետք է հաստատի Թուրքիայի խորհրդարանը:
Հենց այս նահանգներում է առավել ակտիվ գործում «Քրդական աշխատավորական» կուսակցությունը (PKK):