Քլինթոնը Թրամփից առաջ է անցնում
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչվածությամբ առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 9 տոկոսային կետով, հայտնում է Reuters-ը:
Ընթացիկ պայմաններում Քլինթոնի օգտին կքվեարկեր ամերիկացիների 52 տոկոսը, Թրամփի` 43-ը, վկայում են CNN/ORC հարցման արդյունքները:
Հուլիսի 25-ի տվյալով` նույնատիպ հարցին պատասխանելիս Թրամփը առաջ էր անցել Քլինթոնից 3 տոկոսային կետով: Թրամփի օգտին պատրաստ էր քվեարկել ամերիկացիների 43 տոկոսը:
Ուրբաթ օրը Reuters-ի և Ipsos հետազոտական ընկերության հրապարակած հարցումները ցույց էին տվել, որ Քլինթոնը Թրամփից առաջ է անցել 6 տոկոսային կետով` 40,5 տոկոսն ընդդեմ 34,6-ի, մնացած 25 տոկոսն ընտրել է «այլ» թեկնածուի: