ԴԱԻՇ-ը հրթիռակոծել է Թուրքիայի տարածքը
ԴԱԻՇ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքը, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Նահանգում պայթել է 17 հրթիռային արկ, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից:
Գործակալության տվյալով` հրթիռակոծության հետևանքով տուժածներ չկան:
Հրթիռակոծությունից հետո Թուրքիայի ԶՈւ-ն պատասխան հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին: