«Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործերը պահանջվել են ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկվել են ՀՔԾ». Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ  Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցված քրեական գործը ևս՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ:

Քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ և ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:

ՀՀ գլխավոր դատախազություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031