Ոչ մարտական կորուստ ադրբեջանական բանակում
razm.info. Այսօր՝ օգոստոսի 1-ին, ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանում՝ Բեյլագանի զորամասերից մեկում, ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu):
Ըստ աղբյուրի սկզբնական գրառման՝ զինծառայողը խեղդվել է, քանի որ լողալ չի իմացել, իսկ հրամանատարը ստիպել է նրան մտնել ջուրը: Սակայն հետո այս հատվածը գրառումից հանվել է: