Վերջին հրաժեշտը՝ ոստիկան Յուրի Տեփանոսյանին
Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել հուլիսի 30-ին սպանված ոստիկանության զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանին։ 30-ամյա ենթասպային հրաժեշտ տալու են եկել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Յուրի Տեփանոսյանը մահացել է ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից արձակված կրակոցից: Վարուժան Ավետիսյանը, սակայն, երեկ հերքել էր իրենց կողմից ոստիկանի սպանության տեղեկությունը։
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից, երեք երեխա ուներ։