Թուրքիայի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայություններն այսուհետ կլինեն Էրդողանի անձնական հսկողության ներքո
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր անձնական հսկողության տակ վերցնել երկրի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայությունները:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ առաջարկները կհնչեցնի խորհրդարանականների առաջ:
Տվյալ միջոցառումներն այն լայնամասշտաբ զտումների շարունակությունն են, որոնք սկսվել են երկրում հուլիսի 16-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո:
«Մենք մտադիր ենք ոչ մեծ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, որոնք հավանության արժանանալու դեպքում Ազգային հետախուզական կազմակերպությունն ու գլխավոր շտաբի պետին կդնեն նախագահի վերահսկողության ներքո»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նաև հայտնել է, որ կկրճատի ժանդարմների թիվը, սակայն կավելացնի նրանց սպառազինությունն ու կբարելավի հանդերձանքը, հայտնում է Interfax-ը: