Երկրաշարժեր` Ադրբեջանի արևմուտքում. Report
Այսօր առավոտյան Գյանջայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Տեղեկությունների համաձայն` երկրաշարժը շարունակվել է մոտ 25-30 վայրկյան, ինչի հետևանքով որոշ տներում կահույքը վնասվել է, կոտրվել են կենցաղային իրեր:
Տեղեկություններ շինություններում ինչ-որ վնասների մասին դեռ չկան:
Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացրել է, որ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Իմիշլինում` տեղի ժամանակով ժ. 08:46-ին:
Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,6 բալ, խորությունը` 19 կմ:
4 բալանոց ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում: