Ազատվեք բերանի տհաճ հոտից
Բերանի հոտը տհաճ երևույթ է, որի առաջացման պատճառները տարբեր են. սկսած ատամների խնդրից՝ մինչև ստամոքսի հետ կապված խնդիրներ: Սա նշանակում է, որ պետք է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք որոշ չափով վերացնում են հոտը, դրանցից են՝ անանուխը, հատուկ կոնֆետները, ատամների մաքրումը:
Budetezdorovy կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որը կօգնի ընդմիշտ վերացնել բերանի տհաճ համն ու հոտը:
Բաղադրություն
- 2 կիտրոն
- Կես թ/գ դարչինի փոշի
- Կես թ/գ մեղր
- 1 բաժակ ջուր
Տարայի մեջ լցրեք ջուրն ու ավելացրեք մեղրն ու դարչինը: Լավ խառնեք, որպեսզի մեղրը հալչի, ապա ավելացրեք կիտրոնի հյութը: Կրկին լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում:
Այս հեղուկի օգտագործումը բավական հեշտ է: Միայն պետք է ողողել բերանը, ապա կուլ տալ հեղուկը: Այս հեղուկը կարող եք օգտագործել՝ որքան ցանկանաք:
Կիտրոնի և դարչինի համադրությունը սպանում է այն բակտերիաները, որոնք բերանի տհաճ հոտի պատճառ են հանդիսանում:
Բացի այն, որ այս հեղուկն օգնում է ազատվել բերանի տհաճ հոտից, այն նաև լավացնում է իմունիտետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը