Ինչպես են ՊՊԾ գնդից դուրս եկել բժիշկները
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՊՊԾ գնդից դուրս են եկել շտապօգնության երկու բժիշկները: Ասուլիսում բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը պատասխանել են հարցերին:
– Այսօր ո՞նց դուրս եկաք:
Նորայր Թևանյան– Էսօր ուղղակի ուշ ժամ էր, օրը լարված էր երևի, պահի տակ քնել էին, մեր բուժքույրն էլ քնած էր, արթնացրեցի, տենց…
– Եթե քնած չլինեին, դուք կփորձեի՞ք դուրս գայիք:
– Չէ:
– Ինչի՞, թույլ կտայի՞ն իրենք:
– Դժվար:
– Դժվա՞ր, թե՞ թույլ չէին տա:
– Դե ոչ:
– Եթե փոխարինողներ չգային, դուք կարո՞ղ էիք էնտեղից դուրս գալ:
Մալինա Մարգարյան – Ոչ, որովհետև իրենք անընդհատ շեշտում էին, որ մինչև աչքներովս չտեսնենք, որ փոխարինողը մտել է ներս, մենք ձեզ դուրս չենք թողնի:
– Իսկ դուք փորձել եք խնդրել, որ ձեզ թույլ տան դուրս գաք:
– Իհարկե, ես երեկ դաժե անընդհատ շեշտում էի, որ վաղը իմ աղջկա 30-ամյակն ա, նենց տարիք ա, որ պետք ա, իմ կարիքը կա, մանավանդ երեխան հիստերիայի մեջ ա: Իրենք ասում էին՝ մենք ձեր դեմ բան չունենք, թող բժիշկ մտցնեն ներս, մենք ձեզ բաց ենք թողնում: