Բաժիններ՝

«Մամ, հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել». ոստիկանները հորը ծեծել են երեխաների աչքի առաջ. aravot.am

Փաստաբան, Էրեբունի համայնքի բնակիչ Լիանա Մանուսաջյանն Aravot.am-ին պատմել է, որ գիշերը տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով ոստիկանների կողմից երեխաների եւ նրանց ծնողների հանդեպ բռնության մասին մի շարք ահազանգեր է ստացել: Ահազանգողներից մեկը 16 տարեկան է, որի տվյալները փաստաբանը հարկ համարեց չհրապարակել: Նա պատմել է հետեւյալը. «Մենք պայթյունների տակ էինք, փախել-մտել ենք մեկի տուն, որ պաշտպանվենք: Մեր հեռախոսներն են խլում եւ կոտրում: Կողքի տան մեջ պայթուցիկ է նետվել, այդտեղի երկու երեխային եւ մորը օգնել եմ դուրս գան եւ մեկ այլ տուն մտնեն: Այդ երեխաները բղավում էին, լացում, մեկը մորը հարցրեց՝ «հայրիկին սպանե՞լ են, թե վիրավորել», որովհետեւ հորը ծեծել են երեխաների աչքի առաջ»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս