Բաժիններ՝

«Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդին» վերադարձրեց հաղթողների հոգեբանությունը». Ուեյն Ռունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի աշխատանքից ստացած տպավորություններով:

«Միշտ հետաքրքիր է սկսել աշխատանքը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ: Հատկապես, եթե այդ մարզիչն այնպիսին է, ինչպիսին Մոուրինիոն: Նրա ղեկավարությամբ շատ հետաքրքիր է աշխատելը: Նա վերադարձրեց ակումբին հաղթողի հոգեբանությունը: Նրա հետ մարզումները հաճույք են պատճառում: Մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի պատրաստվենք նոր մրցաշրջանին:

Հասկանում ենք, որ հաջորդ մրցաշրջանը շատ կարևոր կլինի մեզ համար: Ըստ իս, Մոուրինիոն գերազանց ձեռքբերումներ է կատարել: «Մանչեսթեր Յունայթեդը« պետք է միշտ հաղթի: Ֆուտբոլիստների վրա միշտ ճնշում է գործադրվում, բայց մենք պատրաստ ենք: Կարծում եմ, այս մրցաշրջանում կպայքարենք բոլոր ֆրոնտներում»,- Ռունիին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս