![](/banners/BeFunky-design.jpg)
Մի խումբ անձինք փորձել են թափանցել ՊՊԾ գնդի տարածք. Աշոտ Ահարոնյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/ppc.jpg44.jpg)
ՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում: ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութ յան պետ Աշոտ Ահարոնյանը: